Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
25.10.2011 | 00:00

...թե տաշիրցի Կարապետյան եղբայրները խիստ մարտական են տրամադրված: Նրանք առաջնորդվում են «Հնգամյակը մեկ օրում» կարգախոսով և որոշել են անպայման իրականացնել այն առանձին վերցրած մեկ մարզում:
Ի դեպ, սա այն մարզն է, ուր ժամանակ առաջ այցելեց և ՀՀԿ կուսակցական տոմսեր բաժանեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, ու, «չգիտես ինչու», դրանից անմիջապես հետո հրաժարականի դիմում գրեց Տաշիրի նախկին մարզպետը:
Մի խոսքով, Կարապետյան եղբայրներն իրենց ԲՀԿ-ական և ԱԺ սարատնիկին ասել են, թե ոտից գլուխ առնելու են մարզը ու որևէ ձայն ՀՀԿ-ի օգտին չի՛ լինելու. անելու են ամեն հնարավորն ու անհնարինը` Տաշիրի ողջ բնակչության` գործազուրկ, թե աշխատող, պաշտոնյա, թե անպաշտոն ձայները ԲՀԿ-ին տալու համար:

Դիտվել է՝ 1909

Մեկնաբանություններ